Թոմ Քրուզը կդառնա առաջին դերասանը, որը կգնա տիեզերք

Հրապարակող՝

Ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան դերասանները

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը միացել է ռեժիսոր Դագ Լիմանին՝ տիեզերքում առաջին ֆիլմը նկարահանելու համար, գրում է The New York Post-ը։

Նախնական տվյալներով՝ դերասանը ֆիլմի նկարահանումների համար հրթիռով կմեկնի Միջազգային տիեզերակայան։

«Այսպիսին է պլանը։ Ես եւ Թոմը մշակման փուլում մեծ նախագիծ ունենք… հրթիռը հասցնել տիեզերակայան եւ այնտեղ ֆիլմ նկարահանել»,- ասել է Universal Filmed Entertainment Group-ի ներկայացուցիչ Դոննա Լենգլին:

Լենգլին բացահայտել է, որ ֆիլմի մեծ մասը նկարահանվելու է Երկրի վրա, իսկ հետո գլխավոր հերոսը գնալու է տիեզերք, որպեսզի փրկի իրավիճակը։ Նա հավելել է, որ Քրուզը կլինի «առաջին քաղաքացիական անձը, որը տիեզերակայանից դուրս կգա դեպի բաց տրեզերք»։

Ամենաթարմ