«Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլլերը կարող է մասնակցել 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին։
Մյուլլերին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել Գերմանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ստեֆան Կունցը։
Նշենք, որ Օլիմպիական խաղերի կանոնները թույլ են տալիս մասնակցող թիմերին կազմում ներառել 23 տարեկանից բարձր 3 ֆուտբոլիստի։