Տոնական օրերին «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն

Տոնական օրերին «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները  կաշխատեն, հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանները Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն հետևյալ  գրաֆիկով.

«Գառնի» արգելոց-թանգարան` 2019 թ. հունվարի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին և 6-ին, ժամը 10. 00- 16.00-ն

«Զվարթնոց» արգելոց-թանգարանը` հունվարի 3-ին, 4-ին և 5-ին, ժամը 12:00-16:00-ն

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շնորհավորում է մեր հայրենակիցների և  օտարերկրացի  հյուրերի Ամանորը և Սուրբ Ծնունդը` մաղթում խաղաղ երկինք, բարեկեցություն:

Ամենաթարմ