ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Տոնական օրերին գնալու եմ մի քանի ներկայացումներ դիտելու, նվիրելու եմ տոմսեր:
Առաջին անգամ տոնական օրերին մեր ենթակայության թանգարաններն ու թատրոնները բացելու են դռները մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար: Եթե տարվա ընթացքում ժամանակ չեք ունեցել այցելելու այնտեղ, գնացե՛ք Ձեր երեխաների և հարազատների հետ: Չէ՞ որ Ամանորն ընտանեկան տոն է»: