ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսեց կրկակի վարակման դեպքերի մասին։
Նա նշեց, որ այդպիսի դեպքեր նույնպես եղել են։ Դրանց թիվը կազմում է 343:
Թորոսյանը շեշտեց, որ այդ դեպքերը չեն կարող լինել հիվանդների ամբողջությամբ չկազդուրման հետևանք, քանի որ թեստը ցույց է տվել բացասական արդյունք, իսկ որոշ ժամանակ անց նույն մարդը կրկին թեստավորվել է և ստացել է դրական արդյունք։