Տոտենհեմը հետաքրքրված է Գարսիա Տորալիով

«Տոտենհեմը» հետաքրքրություն է ցուցաբերում Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալի նկատմամբ։

Նշենք, որ «Տոտենհեմը» հետաքրքրված է նաև Ռոբերտո Մարտինեսով (Բելգիա), Յուլիան Նագելսմանով («ՌԲ Լայպցիգ») և Սքոթ Պարկերով («Ֆուլհեմ»):

55-ամյա Մարսելինոն մարզում է «Աթլետիկը» 2021 թվականի հունվարից: Նրա գլխավորությամբ բասկյան ակումբը հասավ Իսպանիայի գավաթի եզրափակիչ, բայց պարտվեց «Բարսելոնային» (0:4): Նախկինում նա մարզել է այնպիսի հայտնի ակումբներ, ինչպիսիք են Սարագոսան, Սևիլյան, Վիլյառեալը և Վալենսիան:

Այս մասին հայտնում է The Athletic-ը:

Ամենաթարմ