fbpx
Սպորտ

Տոտենհեմի և Մոուրինյոյի առաջին համագործակցությունը հաղթական էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Տոտենհեմը»՝ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ, հաղթանակ է տարել «Վեստ Հեմ»-ի նկատմամբ։ Հանդիպումը տեղի է ունեցել Անգլիայի առաջնության 13-րդ տուրում Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում։

Խաղն ավարտվել է 2:3 հաշվով։

Հյուրերի կազմում գոլի հեղինակներ դարձան հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը, բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան եւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

Իսկ արդեն խաղի վերջնամասում տանտերերից աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Մայքլ Անտոնիոն եւ իտալացի պաշտպան Անջելո Օգբոնան։

Հաղթանակից հետո «Տոտենհեմը» 17 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Վեստ Հեմը»՝ 13 միավորով 16-րդ տեղում է

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ