«Տոտենհեմի» պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ակումբը նոր գլխավոր մարզիչ ունեն՝ ի դեմս Ժոզե Մոուրինյոյի։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Ժամեր առաջ հայտարարվել էր Մաուրիսիո Պոչետինոյի հրաժարականի մասին, որից հետո ֆուտբոլային հանրությունը կարծիք էր հայտնել, որ «Տոտենհեմը» գլխավորելու գլխավոր հավակնորդը հենց Ժոզե Մոուրինյոն է։
Ակումբի նախագահ Դանիել Լևին ասել է, որ իրենք ունեն Աշխարհի ամենահաջողակ մարզիչներից մեկին։
Պորտուգալացի մասնագետն էլ իր խոսքում ասել է․
«Ես շատ ուրախ եմ, որ միանում եմ ակումբին, որն ունի հինալաի պատմություն և այսպիսի կրքոտ աջակիցներ։ Ինձ տպավորել է թե՛ թիմի, թե՛ մարզաբազայի որակը։ Նման խաղացողների հետ աշխատանքը գրավեց ինձ»։
