Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալել էր Մյունխենի «Բավարիային» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում։ Հանդիպումը գերարդյունավետ ընթացավ։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գերմանական ակումբը աննկատ թողեց մրցակցին։
«Տոտենհեմ»-ին առաջ մղեց Սոն Հին Մինը հանդիպման 12-րդ րոպեին, իսկ 15-րդ րոպեին Յուշուա Կիմիխը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 45-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին առաջ մղեց մյունխենցիներին։
Երկրորդ խաղակեսն էլ ավելի արդյունավետ էր։ 53-րդ և 55-րդ րոպեներին հյուրերի կազմում աչքի ընկավ Սերժ Գնաբրին՝ հանդիպման հաշիվը դարձնելով 4-1։ 61-րդ րոպեին Հարի Քեյնը անվրեպ իրականացրեց 11 մետրանոց հարվածը։
Խաղավերջում «Բավարիան» ևս երեք գոլի հեղինակ դարձավ։ Երկուսը՝ Սերժ Գնաբրին, մեկը՝ Ռոբերտ Լևանդովսկին։
Այսպիսով, Սերժ Գնաբրին պոկեր ձևակերպեց, իսկ «Բավարիան» 7-2 հաշվով ջախջախեց «Տոտենհեմին»։
https://www.youtube.com/watch?v=lXwzWdW3Y2E