fbpx
Սպորտ

Տոտենհեմն ամռանը կփորձի վարձակալել Բեյլին

«Տոտենհեմի ղեկավարությունը նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է վերադարձնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին, սակայն գործարքը չի կայացել: Այս մասին հաղորդում է Diario-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը փորձել է վարձակալել Բեյլին, սակայն մադրիդյան ակումբը մերժել է:

Սպասվում է, որ «Տոտենհեմը» Բեյլին վերադարձնելու ևս մեկ փորձ կանի առաջիկա ամռանը: Վարձակալության հարցում կարող է խնդիր հանդիսանալ Բեյլի աշխատավարձը, քանի որ «Տոտենհեմը» պատրաստ չէ նրան վճարել տարեկան 12 միլիոն եվրո:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի տրանսֆերը, իսկ Բեյլը կարող է դառնալ այդ գործարքի մի մասը:

Diario-ն ընդգծում է, որ Գարեթ Բեյլը լավ հարաբերություններ չունի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, ինչն ավելի հավանական է դարձնում առաջիկա ամռանը նրա տեղափոխությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ