Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Տոտենհեմ»-ն «Ուեմբլի» մարզադաշտում ընդունել էր «Արսենալ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:
16-րդ րոպեին հյուրերի կազմում հաշվիը բացել է Աարոն Ռեմսին: «Խթաններ»-ի կազմում 74-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի օգնությամբ պատասխան գնդակը խփել է Հարի Քեյնը:
Խաղավերջում մրցավարը ևս մեկ 11-մետրանոց նշանակեց, այս անգամ տանտերերի դարպասին, սակայն Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վրիպեց:
Ավելացրած ժամանակում հյուրերի կազմում կարմիր քարտ ստացավ Լուկաս Տորեյրան:
«Զինագործներ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային րոպեներից դուրս եկավ խաղադաշտ և ամբողջությամբ մասնակցեց հանդիպմանը:
58-րդ րոպեին մեր ֆուտբոլիստը զգուշացվեց դեղին քարտով:
Այսպիսով, «Տոտենհեմ»-ը 61 միավորով մնում է 3-րդ տեղում, իսկ «Արսենալ»-ը 57 միավորով՝ 4-րդ տեղում:«Տոտենհեմ» – «Արսենալ»՝ 1:1
Հաղորդում է sportal.am-ը։