fbpx
Քաղաքականություն

Արա Այվազյանը հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ

2021թ հունվարի 5-ին տեղի է ունեցել աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի անդրանիկ հանդիպումը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազհային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժնից ։

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ԱՀ ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների, ԱՀ ԱԺ փոխնախագահի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների ներկայությամբ:

ԱՀ ԱԺ նախագահը ողջունելով և շնորհավորելով ՀՀ և ԱՀ ԱԳ նորանշանակ նախարարներին ՝ առաջին հերթին հույս է հայտնել, որ Արցախի ժողովուրդն ու խորհրդարանի անդամները մշտապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողքին են և խորհրդարանական դիվանագիտության խողովակներով պայքարելու են Արցախի անկախության համար, ինչպես նաև պատրաստ են վավերացնելու ոչ միայն տարածաշրջանի,այլև տարբեր երկրների հետ փոխշահավետ համագործակցության համաձայնագրեր:

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ ՀՀ և ԱՀ դիվանագիտությունները սկիզբ են առել Արցախի հակամարտությունից, որի ընթացքում ունեցել են և հաջողություններ ,և անհաջողություններ: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը շեշտել է, որ շարունակվելու են Արցախի ինքնորոշման և հակամարտության ուղղությամբ տարվող աշխատանքները: Կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտությունը ՝որպես արդյունավետ գործելու միջազգային առանցքային հարթակ :

Հաջորդիվ հանդիպումն ուղեկցվել է ԱԺ նախագահի ,ԱԺ փոխնախագահի, խմբակցությունների մշտական հանձնաժողովների կողմից ՀՀ ԱԳ նախարարին ուղղված հարցադրումներով :

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է նման ձևաչափով հանդիպումները և հույս հայտնել ,որ դրանք կլինեն շարունակական :

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ