fbpx
Ժամանց

Ջարեդ Լետոն թողարկում է դիմահարդարման պարագաների իր ապրանքանիշը

Ջարեդ Լետոն թողարկում է դիմահարդարման պարագաների իր սեփական ապրանքանիշը: Vogue-ին տված հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ ոչինչ չի հասկանում կոսմետիկայից, սակայն ամեն ինչ գիտի ինքն իրեն հոգ տանելու մասին: Շարքը կկոչվի Twentynine Palms և կներառի մաշկի, մարմնի և մազերի խնամքի 11 միջոցներ, որոնք կլինեն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Երաժշտի գործընկերը կլինի Aesor-ի նորարարությունների նախկին ղեկավար Քիթլ Ֆորբսը:

Սակայն սա դեռ ամենը չէ. Ջարեդը ծրագրում է համագործակցել High Desert Test Sites նախագծի հետ՝ Կոաչելլա հովտում. նրանք կզբաղվեն ինտերիերի դիզայնով:

Ի դեպ, երաժիշտը խոստանում է նաև փայտի վրա հիմնված բույրեր թողարկել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ