fbpx
Տնտեսություն

Toyota-ն էլեկտրական Land Cruiser է ստեղծել

Toyota Land Cruiser-ը էլեկտրական դարում պատրաստվում է արմատական ​​վերաիմաստավորման, ինչի մասին է վկայում ապշեցուցիչ նոր հայեցակարգը, որը ճապոնական ընկերությունը կներկայացնի հաջորդ շաբաթ Տոկիոյի ավտոսրահում, գրում է Autocar-ը:

Land Cruiser Se անվանումը ստացած այս շքեղ, ֆուտուրիստական ​​եռաշար ամենագնացը կլինի Տոկիոյում Toyota-ի տաղավարի մի քանի բարձրագոչ դեբյուտներից մեկը՝ շատ սպասված FT-SE սպորտային ավտոմեքենայի և FT-3E քրոսովերի հետ միասին:

Նոր մոդելն ունի ռետրո ոճ՝ ոգեշնչված ավելի հին Land Cruisers-ից, սակայն այս նոր կոնցեպտն ակնհայտորեն ավելի մեծ շեշտադրում է անում աերոդինամիկ արդյունավետության վրա և բնութագրվում այնպիսի տարրերով, որոնք այն համապատասխանեցնում են նոր դարաշրջանի Toyota-ի դիզայնի լեզվին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ