Toyota-ն և Suzuki-ն կթողարկեն մատչելի էլեկտրական քրոսովեր

Suzuki Motor-ը Toyota Motor-ի հետ համագործակցությամբ նոր մոդել կներկայացնի հնդկական շուկայում։ Այս մասին գրում է motor.ru-ն։

Ըստ Nikkei Asia-ի՝ խոսքը նոր հարթակի՝ ճապոնական ընկերությունների համատեղ մշակման վրա հիմնված կոմպակտ էլեկտրական մեքենայի մասին է։ Բացի այդ, առաջիկա նորույթի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Բայց նշվում է, որ իր օգնությամբ Suzuki-ն և Toyota-ն մտադիր են հնդկական շուկայում ճնշում գործադրել տեղական Tata Motors-ի վրա, ինչը հուշում է համեստ գնի մասին։

Ամենաթարմ