fbpx
Տնտեսություն

Ներդրումների մասով տպավորիչ աճ ունենք․ Քերոբյան

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց Հայաստանում ներդրումների մակարդակից։

Նա ասաց, որ տպավորիչ աճ կա, թե օտարերկրյա, թե ուղղակի ներդրումների մասով։

Քերոբյանը չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ բյուջեի եկամուտներն աճել են միայն գնաճի հաշվին։ Նախարարի խոսքով՝ որպես օրինակ կարող են ծառայել ներդրումները, որոնց մակարդակը բարելավվել է 2019 և 2020 թվականների համեմատ։

Նա նշեց, որ ներդրումներ են իրականացվում նաև Սյունիքում ու այս պահին իրենք անում են ամեն ինչ, որ դրանք ավելացվեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ