Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դի

102nd military base of the Russian Federation

Ամենադիտվածներ

Հունվարի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրիի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում կախված դի կա։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը և ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ։

Հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի, 23-ամյա Ալեքսեյ Յամպոլսկինի դին, որը կախված է եղել բնակարանի պահարանի դռնակից էլեկտրական մալուխով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշներով։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները հստակեցնելու համար։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ալեքսեյ Յամպոլսկին և ահազանգած Վիտալի Շևչենկոն ծառայում էին Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում։

Ամենաթարմ