Նավթի գնին առնճվող իրավիճակի չփոխվելու դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոշոր հարկեր կսահմանի արտերկրից ներմուծվող նավթի նկատմամբ։
Թրամփի խոսքով հարկերի պարտադրումը կախված է նրանից, թե ՕՊԵԿ-ի երկրներն ու Ռուսաստանը կարո՞ղ են պայմանավորվել արտադրության այնպիսի կրճատման շուրջ, որը կփոխի իրավիճակը նավթի շուկայում։
Նախագահը նշել է, որ նա հարկեր կմտցներ, բայց չի կարծում, որ ստիպված կլինի անել նման բան։
Թրամփը, նկատի ունենալով Ռուսաստանին և Սաուդյան Արաբիային, դիտարկել է․
«Դա ակնհայտորեն շատ վատ է նրանց համար։ Երկրների համար ավելի ձեռնտու է համաձայնության գալ և խուսափել շուկաներ կորցնելու վտանգից, կարծում է Սպիտակ տան ղեկավարը»։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Աղբյուրը՝ CNBC․