Թրամփն արտասահմանյան հյուրերից առաջինը կայցելի Ճապոնիայի նոր կայսրին

Հրապարակող՝

Թրամփը որոշում կընդունի

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայում կլինի մայիսի 25-ից 28-ը: Այս մասին հայտնել է The Mainichi-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարը կդառնա առաջին օտարերկրյա հյուրը, որը հանդիպում կունենա գահաժառանգ արքայազն Նարուհիտոյի հետ նրա գահակալումից հետո, որը տեղի կունենա մայիսի 1-ին:

Սպիտակ տունը նույնպես հայտնել է առաջիկա այցի մասին: «Պետական այցը կամրապնդի սերտ կապերը ԱՄՆ-ի ու Ճապոնիայի ժողովորդների միջև և կցուցադրի մեր դաշինքի ու գործընկերության կարևորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը նաև հաստատել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի Վաշինգտոն առաջիկա այցի վերաբերյալ հաղորդումները: «Նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ու տիկին Ակիե Աբեին Սպիտակ տանը կընդունեն 2019 թվականի ապրիլի 26-27-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ Աբեն և Թրամփը կհավաստեն միջազգային հանրակցության կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներն ամբողջությամբ կատարելու անհրաժեշտությունը, որ Փհենյանին ստիպեն իրականացնել լիակատար միջուկազերծում: Նախատեսվում է, որ Ճապոնիայի վարչապետն ու ԱՄՆ-ի նախագահը կքննարկեն երկու երկրների առևտրական հարաբերությունները:

Ամենաթարմ