fbpx
Աշխարհ

Թրամփը 15 մլրդ դոլար կտրամադրի ամերիկացի ֆերմերներին` Չինաստանի հետ առեւտրային պատերազմի հետ կապված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի շարք գործողություններ նախաձեռնել, որ օգնի երկրի ֆերմերներին՝ կապված Չինաստանի հետ առևտրային պատերազմի հետ։

Նրա խոսքերով` Չինաստանն արդեն շատ տարիներ օգտվում է ԱՄՆ-ի ընձեռած հնարավորություններից։ Նա հայտարարել է, որ վարչակազմը պլանավորում է մոտ 15 մլրդ դոլար տրամադրել՝ որպես օգնություն ամերիկյան ֆերմերներին, որոնց արտադրանքը կարող է թիրախ լինել Չինաստանի համար առևտրային պատերազմի խորացման պայմաններում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ամերիկյան ֆերմերները առևտրային պատերազմում առավել տուժած են։ Սոյան ամենաարժեքավոր արտահանվող ապրանքն է ԱՄՆ-ում, և Չինաստան մատակարարումները 2018թ․ ընկել են 16 տարվա նվազագույնին, այն դեպքում, երբ սոյայի ֆյուչերսների գները անցյալ շաբաթ ընկել են մինչև 11 տարվա նվազագույնի սահմանին։

ԱՄՆ գյուղնախարար Սոնի Պերդուն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը խնդրել է իրեն ամերիկյան ֆերմերներին օգնելու պլան մշակել։

Նոր ծրագիրը ֆերմերների օգնության երկրորդ փուլը կդառնա անցյալ տարի նրանց 12 մլրդ դոլար տրամադրելուց հետո՝ որպես գյուղատնտեսական ապրանքների գների նվազման փոխհատուցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ