Զինեդին Զիդանը ցանկանում է իր որդուն` Լուկային, դարձնել «Ռեալի» երկրորդ դարպասապահը:
Զիդանը կարգերի տարբերություն չի տեսնում իր որդու և Անդրեյ Լունինի միջև, որն այս պահին վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Լեգանեսում»:
Ամենայն հավանականությամբ Կեյլոր Նավասը կհեռանա իսպանական թիմից: Այս մասին հայտնում է Marca-ն:
Նշենք, որ Լուկա Զիդանն ընթացիկ մրցաշրջանում միայն մեկ հանդիպման է մասնակցել:

