fbpx
Աշխարհ

Թրամփը ամոթալի է համարել իր իմպիչմենտի վերաբերյալ լսումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս չի դիտել իրեն իմպիչմենթ հայտարարելու վերաբերյալ Կոնգրեսում կայացած բաց լսումների հեռարձակումը:

Նախագահն ընդգծել է, որ «ոչ մի րոպե» չի դիտել:

«Նման լսումները ամոթալի եմ համարում։ Կոչ եմ անում արգելել դրանք»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Երեկ՝ նոյեմբերի 13-ին ԱՄՆ կոնգրեսում տեղի են ունեցել առաջին լսումները Թրամփին իմպիչմենտ հայտարարելու վերաբերյալ։

2019 թվականի սեպտեմբերին Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույցի շուրջ սկանդալ ծավալվեց: Անհայտ աղբյուրի տվյալներով՝ Թրամփը ճնշում է գործադրել Զելենսկու վրա և խնդրել է Բայդենի դեմ հետաքննություն սկսել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ