Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն քննարկում է առևտրի նախարար Ուիլբոր Ռոսի պաշտոնանկության հարցը: Այս մասին հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը` վկայակոչելով Սպիտակ տանը մոտ կանգնած իր աղբյուրներին:
NBC-ի փոխանցմամբ՝ Թրամփը դժգոհ է Ռոսի ղեկավարած գերատեսչության աշխատանքից, հատկապես 2020 թվականին կայանալիք մարդահամարի շեմին:
Անցած շաբաթվա վերջին Գերագույն դատարանը հրաժարվեց մարդահամարի հարցաթերթիկում ընդգրկել քաղաքացիության մասին դրույթը:
«Թրամփի վարչակազմը ցանկանում էր այս մարդահամարին տրվող հարցերի շարքում այս մեկի զետեղմամբ պարզել երկրի տարածքում բնակվող օտարերկրացիների քանակը», – նշում են ամերիկյան աղբյուրները: