Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում է։ Նա երեկ՝ նոյեմբերի 13-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Թրամփը բարձր է գնահատել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հարաբերությունները։
«Մենք երկար ժամանակ, համարյա առաջին օրվանից ընկերներ ենք եղել։ Մենք հասկանում ենք միմյանց։ Մենք հասկանում ենք որտեղից ենք մենք»,-ասել է Թրամփը էրդողանին։
Թրամփը նաև շեշետել է, որ Էրդողանին և վերջինիս կնոջը շատ են հարգում իրենց երկրում և տարածաշրջանում։
Նա հայտնել է, որ մտադիր է քննարկել Անկարայի կողմից ռուսական S-400-ների գնման հարցը։ Թրամփը նաև հավելել է, որ երկու կողմերը 100 միլիարդ դոլարի պոտենցիալ առևտրային գործարք կքննարկեն:
Ինչպես փոխանցում է Fox News-ը, ԱՄՆ նախագահը Թուրքիային հիշեցրել է երկրում գտնվող 4 միլիոն սիրացի փախստականների մասին, որոնց խնդիրը անհրաժեշտ է լուծել:
Նա հայտարարել է, որ Եվրոպան պարտավոր է մասնակցել տվյալ խնդրի լուծմանը, քանի որ Եվրոպան շարունակում է կորուստներ կրել ներգաղթյալների պատճառով:
«Եթե Թուրքիան բաց թողնի այս մարդկանց, ապա նրանք Եվրոպա կգնան»,-հավելել է Թրամփը: