ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ զինվորական անձնակազմ՝ 3750 զինծառայող է ուղարկելու Մեքսիկայի հետ սահմանի արևմտյան հատված՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակելու համար: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Պենտագոնում:
«Սրա արդյունքում՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակող զինծառայողների ընդհանուր թիվը կհասնի 4350-ի… լրացուցիչ ստորաբաժանումները այնտեղ են տեղակայվելու 90 օրով»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Մինչ այդ երկրի պաշտպանության նախարարությունը երկարաձգել էր այն ժամկետը, որի ընթացքում ամերիկյան զորքերին թույլատրվում էր սահմանի պահպանության ծառայություն իրականացնել Մեքսիկայի հետ սահմանին՝ միգրացիոն ճգնաժամով պայմանավորված: Այդ ժամկետը այժմ սահմանվել է մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր:
Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խոստացած պատի կառուցման համատեքստում: Մինչ այս նա արդեն հայտարարել էր նման մտադրության մասին:
More troops being sent to the Southern Border to stop the attempted Invasion of Illegals, through large Caravans, into our Country. We have stopped the previous Caravans, and we will stop these also. With a Wall it would be soooo much easier and less expensive. Being Built!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 31, 2019
Թրամփը հայտարարում է, թե պատը հարկավոր է, քանի որ սահմանին դրա բացակայության պայմաններում արդեն ստեղծվել է Մեքսիկայից ապօրինի ներգաղթով պայմանավորված ճգնաժամ: Զորքերը սահման տեղափոխելը, ենթադրաբար, կատարվում է «պահի լրջությունը» ցուցադրելու համար:

