ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դեմ չէ այն գաղափարին, որ հետաքննություն սկսվի երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի՝ Չինաստանի հետ ֆինանսական կապեր ունենալու հետ կապված:
Թրամփը նշել է, որ Չինաստանի կառավարությունը միլիարդավոր դոլարների ներդրում է կատարում Բայդենի ընտանեկան բիզնեսում: ԱՄՆ նախագահն այս ամենն ամոթալի է անվանել:
Ավելի վաղ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել էր 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: