ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 10 տարվա ընթացքում ցանկանում է հաղթել մարդու իմունային անբավարարության վարակի համաճարակը (ՄԻԱՎ) երկրում:
«Վերջին տարիներին մենք զգալի առաջընթացի ենք հասել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարում։ Ժամանակին հեռավոր երազանքը գիտական առաջընթացի շնորհիվ հասանելի է դարձել։ Բյուջեի իմ (նախագծում) ես կխնդրեմ դեմոկրատներին ու հանրապետականներին համատատասխան պարտավորություններ վերցնել Միացյալ Նահանգներում տասը տարում ՄԻԱՎ համաճարակը հաղթելու համար»,- ասել է Թրամփը կոնգրեսի ամենամյա ուղերձում։
Միևնույն ժամանակ, նա չի ճշտել, թե ինչ միջոցներ է նախատեսում խնդրել կոնգրեսից այդ նպատակի համար և հատկապես ինչ է ծրագրում անել։
