Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը տևել է մեկուկես ժամ:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիսային Կորեայում և Վենեսուելայում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հնարավոր միջուկային նոր համաձայնագրի, ինչպես նաև ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը: