fbpx
Աշխարհ

Թրամփը հերքել է Մերձավոր Արեւելք 120 հազար ամերիկացի զինվորականներ ուղարկելու մասին լուրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն տեղեկությունը, որի համաձայն՝ իր վարչակազմը դիտարկում է Մերձավոր Արեւելք 120 հազար ամերիկացի զինվորականներ ուղարկելու հնարավորությունը՝ Իրանի հետ հակամարտության դեպքում:

Նա այդ տեղեկությունը «ֆեյք նորություն» է անվանել՝ նշելով, որ պատրաստ կլինի զորք ուղարկել, սակայն այժմ նման ծրագրեր չունի: Թրամփը հույս է հայտնել, որ նման ծրագրեր չեն լինի: Նրա խոսքով՝ Իրանի հետ ռազմական հակամարտության դեպքում ԱՄՆ-ն «չափազանց մեծ քանակով զորք կուղարկի»:

Ավելի վաղ New York Times-ը,հղում անելով ամերիկացի մի քանի պաշտոնյաների, հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ներկայացրել է թարմացված ռազմական ծրագիրը, որը ենթադրում է, որ Մերձավոր Արեւելք 120 հազար զինծառայող կուղարկվի, եթե Իրանն արագացնի միջուկային զենքի մշակումը կամ հարձակում գործի ամերիկացի զինծառայողների վրա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ