ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-Սաուդյան Արաբիա գործարար ֆորումի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դրա կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Թրամփը պատմել է, որ Պուտինը զարմացած էր հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի հաջողությունից։
Ըստ Թրամփի՝ Պուտինը նրան ասել է. «Չեմ կարող հավատալ, որ դուք կարողացաք լուծել այդ հակամարտությունը։ Մենք երկար ժամանակ փորձում էինք դա անել»։ Թրամփն իր հերթին նշել է, որ ինքը պատասխանել է Պուտինին՝ առաջարկելով թույլ տալ, որ ինքը զբաղվի նաև Ուկրաինայի պատերազմով՝ անվանելով այն «անհեթեթ պատերազմ»։
Թրամփը նաև ընդգծել է, որ իր նախագահության ընթացքում կարողացել է կանխել բազմաթիվ պատերազմներ և փրկել միլիոնավոր մարդկանց։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարիներ շարունակ շարունակվող խնդիր էր, որը, իր խոսքով, հաջողվել է կարգավորել։
Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ հայկական շահերը ոտնահարելու ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության 2020-2023 թթ․ տեղի ունեցած «կացնային» հանգուցալուծման մեջ ներգրավված են եղել ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ ԱՄՆ-ն։

