ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի դերասանուհի Բեթ Միլերին «հոգեկան հիվանդ» է անվանել։ Վերջինս Թրամփին է վերագրել արտահայտություններ, որոնք ԱՄՆ նախագահը չի հնչեցրել։ Այս մասին Թրամփը գրել է թվիթերյան իր էջում։
««Հոգեկան հիվանդ» Բեթ Միլլերը ստիպված ներողություն է խնդրել ինձ վերագրած արտահայտությունների համար։ Պարզվել է՝ այդ հայտարարությունները նա ձևակերպել է այնպես, որ «սևացնի ձեր հրաշալի նախագահին»։ Նա հայտնաբերվել է այնպես, ինչպես մյուս բոլոր ֆեյք լուրերը։ Մեծն խաբեբա»,-գրել է ԱՄՆ նախագահը։
Մինչ այդ դերասանուհին սոցցանցի իր էջում ներողություն է խնդրել դրա համար՝ ասելով, որ «98 հանրապետականները անուղեղնե՞ր են» արտահայտությունը Թրամփի աչքին շատ հատուկ է երևացել։