fbpx
Աշխարհ

Թրամփը Իրանի դեմ պատժամիջոցների մեղմման նպատակ է ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմման հարցը, որ նպաստի սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հնարավոր հանդիպման կազմակերպմանը։

Դա ստիպել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին վճռականորեն դեմ հանդես գալ նման քայլին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Օվալաձև կաբինետում կայացած հանդիպումից հետո ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կողմ է արտահայտվել պատժամիջոցների մեղմման գաղափարին՝ որպես բանակցությունները վերսկսելուն ուղղված քայլի։ Նույն օրն ավելի ուշ Թրամփը որոշել է Բոլթոնին ազատել աշխատանքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ