fbpx
Քաղաքականություն

Թրամփը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ՀՀ հյուպատոս

Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանն ամերիկյան «KSEE» հեռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

«Դոնալդ Թրամփն անկանխատեսելի քաղաքական գործիչ է և տարբեր հարցերում նրա մոտեցումները ավանդական չեն: Կարծում եմ` նրա պարագայում Հայոց ցեղասպանության ճանաչումն առավել քան հավանական է»,- ասել է Պերճ Աբգարյանը:

Նրա կարծիքով` հիմա ամենանպաստավոր ժամանակն է ԱՄՆ-ի և անձամբ նախագահ Թրամփի համար, որ ճանաչվի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Աբգարյանը նկատի ունի վերջին շրջանի թուրք-ամերիկյան հարաբերությունները և դրանք վերանայելու հավանականությունը:

Իր հարցազրույցում պատվո հյուպատոսը պատմել է նաև, թե ինչ միջոցառումներ են նախատեսված Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ