Թրամփը կին կոնգրեսականներից պահանջել է ներողություն խնդրել Ամերիկայից

Հրապարակող՝

«Մենք այլևս տեղ չունենք նրանց պահելու համար». Թրամփ

Ամենադիտվածներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցության անդամ և ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չորս կանանցից պահանջել է ներողություն խնդրել բոլոր այն սարսափելի բաների համար, որոնց շուրջ նրանք խոսել են: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է թվիթերյան իր էջում։

Նշենք, որ նա խոսքն ուղղել է այն կոնգրեսականներին, որոնց վիրավորել էր։

«Ես չեմ հավատում, որ այդ չորս կին կոնգրեսականներն ունակ են սիրելու մեր երկիրը։ Նրանք պետք է ներողություն խնդրեն Ամերիկայից (և Իսրայելից) բոլոր այն սարսափելի (ատելությամբ լի) բաների համար, որոնց շուրջ խոսել են: Նրանք փչացնում են Դեմոկրատական կուսակցությունը, սակայն թույլ ու անինքնավստահ մարդիկ են, որոնք երբևէ չեն կարողանա ոչնչացնել մեր հզոր Ժողովրդին»,-գրել է Թրամփը:

Ամենաթարմ