ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարենային անվտանգության ապահովման մասին հրամանագիր է ստորագրել, որի նպատակը մսի արդյունաբերության խթանումն է:
Թրամփը նշել է, որ անհրաժեշտություն է, որպեսզի տավարի, խոզի մսի և թռչնամսի արտադրողները շարունակեն կատարել իրենց պարտավորությունները պարենային մատակարարումների շրջանակում:
«Կորոնավիրուսային վարակի բռնկումը մի շարք ձեռնարկությունների հզորությունների կրճատման է հանգեցրել»,- հայտնել է Թրամփը փաստաթղթում:
Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: