Թրամփը պաշտոնապես սկսել է ընտրարշավը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես սկսել է ընտրարշավը՝ իր ընտրողներին կոչ անելով այս թիմը պահպանել ևս 4 տարի: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Թրամփն իր նախընտրական արշավը սկսել է Ֆլորիդա նահանգում, որն իր «երկրորդ տունն» է անվանում՝ հազարավոր համախոհների առջև ելույթ ունենալիս:

Ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահն առիթը բաց չի թողել դեմոկրատներին մեղադրելու «երկիրը մասերի բաժանելու» փորձի մեջ:

Հայտնի է, որ ավելի վաղ անցկացված վարկանիշի արդյունքներով Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը մի շարք առանցքային նահանգներում գործող նախագահին զգալիորեն գերազանցել էր:

Նա բեմ է բարձրացել կնոջ՝ Մելանյայի հետ: Վերջինս հայտարարել է, որ հուզվում է այն մտքից, որ առաջին տիկինը կլինի ևս 6 տարի:

Արշավի ժամանակ ելույթ են ունեցել նաև փոխնախագահ Մայք Փենսը և Սպիտակ տան մամուլի հեռացող խոսնակ Սառա Սանդերսը:

Ամենաթարմ