ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վենեսուելայի հակամարտության կարգավորման իրադրության շուրջ և խոստացել, որ հաջորդ շաբաթ, նույնիսկ հնարավոր է ավելի շուտ «շատ բան տեղի կունենա» :
Թրամփին Fox Business հեռուստաալիքի եթերում խնդրել են մեկնաբանել Բոլիվարյան Հանրապետության ճգնաժամը:
«Պարզապես ահավոր իրադրություն է: Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները: Մենք ցանկանում ենք օգնել մարդկանց: Հաջորդ շաբաթ, գուցե և ավելի շուտ շատ բան տեղի կունենա»,- նշել է նախագահը:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին բողոքի ակցիաներ էին կազմակերպվել Կարակասում և Վենեսուելայի մի շարք այլ քաղաքներում, երբ մի խումբ զինվորականներ հանդես են եկել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմից:
Ցույցերին ուղեկցող բախումների հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բերման է ենթարկել առնվազն 150 ցուցարար,որոնցից ավելի քան հարյուրը մինչ այժմ մնում են կալանքի տակ: