Թրամփը խոստացել է Trump Tower չկառուցել Գրենլանդիայում

Ամենադիտվածներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում կատակով խոստացել է, որ Գրենլանդիայում չի կառուցի Trump Tower երկնաքեր:

«Խոստանում եմ այսպիսի բան չանել Գրենլանդիայում»,- գրել է Թրամփը՝ զետեղելով համապատասխան նկար, որտեղ միահարկ տնակների կողքին երևում է երկնաքերը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ԱՄՆ առաջնորդը մտադիր է Դանիայից գնել Գրենլանդիան: Թրամփը նշել է, որ ռազմավարական տեսանկյունից ԱՄՆ-ը հետաքրքրված է կղզով։ Իր հերթին, Դանիայի վարչապետ Մատտե Ֆրեդերիկսենը կտրականապես հերքել է Գրենլանդիայի վաճառքի հնարավորությունը և հույս հայտնել, որ Թրամփը կատակում է:

Ամենաթարմ