Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է Fox News-ը, ԱՄՆ նախագահն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի և Չինաստանի հետ իր հարաբերությունները նույնպես շատ լավ են:
«Մարդիկ չեն հասկանում, որ ես ի վիճակի եմ լավ հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ»,-նշել է Թրամփը:
Ավեի վաղ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, թե Թրամփը կարողացել է իրականություն դարձնել իր բոլոր նախընտրական խոստումները՝ բացի մեկից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթելուց։ Դեսպանը նաև կոչ էր արել լուրջ զբաղվել դրանով։
Անցյալ շաբաթ ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Թրամփի վարչակազմի գործող և նախկին աշխատակիցներին, հայտարարել էին Կիևի իշխանությունների հանդեպ նրա անբարյացակամության մասին: Ընդգծվում էր, որ նախագահը նրանց կասկածում է դեմոկրատների հետ համագործակցելու և 2016-ի նախընտրական արշավի ժամանակ նրան վնասելու ցանկության համար: