Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի լիբերալ կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում, սակայն, այնուամենայնիվ, չի կարող ձևավորել մեծամասնության կուսակցություն։ Այս մասին հաղորդում է Կանադայի ազգային Ընտրական հանձնաժողովը։

Համաձայն ճշտված տվյալների՝ լիբերալները հաղթել են 338 ընտրատարածքներից 158-ում՝ ստանալով ընտրողների ձայների 33,2 տոկոսը։ Կանադայի Պահպանողական կուսակցությունը ստացել է աջակցություն 120 ընտրատարածքներում։ Երրորդ տեղում «Քվեբեքյան դաշինքն» է, որը հաղթել է 32 ընտրատարածքներում (8,7 տոկոս)։ Նրանց հաջորդում են Նոր դեմոկրատական կուսակցությունը (24 ընտրատարածք, 1,5 տոկոս), Կանադայի «կանաչների» կուսակցությունը (3 ընտրատարածք, 6,1 տոկոս)։ Կանադայի Ժողովրդական կուսակցությունը ընտրությունների արդյունքներով զրկվել է միակ մանդատից, որը ստացել է անկախ թեկնածուն։

Կանադայում ընդհանուր 338 ընտրատարածք կա՝ Համայնքների պալատում (խորհրդարանի ստորին պալատ) տեղերի թվով։ Մեծամասնության կառավարության ձևավորման համար հաղթող կուսակցությունը պետք է հաղթի առնվազն 170 ընտրատարածքում։ Երկրում, ըստ ներկայիս ընտրությունների արդյունքների, կձևավորվի փոքրամասնության կառավարություն։

Ամենաթարմ