fbpx
Աշխարհ

Թուրքիայում ցույցեր են՝ ի պաշտպանություն Ուկրաինայի

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։

Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։

Նշվում է, որ ակցիաներին մասնակցել են մի շարք ուկրաինացիներ, ովքեր ապրում Թուրքիայում։

Ըստ աղբյուրի՝ ցուցարարները պահանջել են Ռուսաստանից՝ դադարեցնել Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն ու դատապարտել են ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժումը։

Նշվում է նաև, որ սա նմանատիպ առաջին բողոքի ակցիան չէ։ Ցույցեր են եղել Թուրքիայի այլ քաղաքներում ևս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ