ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ենթարկվում է հարվածների, որոնք չեն եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մեծ մասը, ինչպես նաև դրանց արտադրության օբյեկտները։ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ ԱՄՆ-ի հարվածները Իրանի վրա այնքան ուժեղ են, որ նման բան չի եղել պատմության մեջ։

