Թրամփի սպառնալիքը Իրանի նկատմամբ՝ Հորմուզի նեղուցի շուրջ

Հրապարակող՝

Թրամփի սպառնալիքը Իրանի նկատմամբ՝ Հորմուզի նեղուցի շուրջ

Ամենադիտվածներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին՝ կապված Հորմուզի նեղուցով նավթի հոսքի խափանման հնարավորության հետ։ «Եթե Իրանը որևէ բան անի, որը կկանգնեցնի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, նրանց հարված կհասցվի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից քսան անգամ ավելի ուժեղ, քան մինչ այժմ։ Բացի այդ, մենք կխփենք հեշտությամբ ոչնչացվող թիրախներ, որոնք գործնականում անհնար կդարձնեն Իրանի վերականգնումը որպես ազգ։ Մահը, կրակը և զայրույթը կտիրեն նրանց վրա։ Բայց ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դա տեղի չունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ աշխարհի նավթի և բնական գազի մեծ մասը անցնում է հենց այնտեղով։ Նավթի դեպքում՝ մոտ 20 տոկոսը։ Իրանի զինված ուժերը, ի պատասխան, հայտարարել են, որ թույլ չեն տա նավթ արտահանել տարածաշրջանից ԱՄՆ-ի և Իսրայելի դաշնակիցներին, մինչ պատերազմը շարունակվում է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը նշել է, որ փոփոխություններ կլինեն միայն հակամարտության պայմաններից ելնելով։

Ամենաթարմ