Թրամփը բացառել է Թուրքիային զարգացող երկրների ցանկից

Ամենադիտվածներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Անկարայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը՝ բացառելով Թուրքիային զարգացող երկրների ցանկից:

Ինչպես հայտնել է Սպիտակ տունը, Թրամփը նշել է, որ, հիմնվելով Թուրքիայի տնտեսական զարգացման մակարդակի վրա, որոշել է մայիսի 17-ից դադարեցնել Թուրքիայի կարգավիճակը որպես զարգացող երկիր:

Անկարայում հայտարարել են, որ որոշումը բացասաբար կազդի ԱՄՆ-ի փոքր և միջին բիզնեսի վրա։ Թուրքիայի առևտրի հարցերով նախարար Ռուհսար Պեկջանը նշել է, որ այդ որոշումը հակասում է իրենց ընդհանուր նպատակին, այն է՝ ապրանքաշրջանությունը 75 մլրդ դոլարի հասցնելը։

 

Ամենաթարմ