ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում կիսվել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի հրապարակումամբ, որտեղ վերջինը խոսել է ապօրինի ներգաղթյալների մասին:
Օբամայի թվիթում ասվում է, որ ԱՄՆ-ն պետք է «մեկընդմիշտ» լուծի ապօրինի ներգաղթի խնդիրը:
«Ես միանգամայն համաձայն եմ» -այս խոսքով Թրամփը վերահրապարակել է Օբամայի գրառումը:
ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններն այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ ունեն: