ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բավականաչափ լիազորություններ ունի, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսի առանց Կոնգրեսի հավանության:
«Այո, ես ունեմ նման լիազորություններ»,- Hill-ի հետ հարցազրույցում ասել է նա:
Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունները, որը պնդել էր, թե այդպիսի գործողությունների համար Թրամփը պետք է Կոնգրեսի թույլտվությունն ունենա:
Ընդ որում՝ Թրամփն ընդգծել է, որ վարչակազմը Կոնգրեսին տեղյակ է պահում, թե ինչ է անում:
«Եվ կարծում եմ, որ նրանք (Կոնգրեսը) դա գնահատում են»,- ասել է Թրամփը պարբերականին:
Նա հավելել է, որ բավականին մոտ էր որոշմանը, որ Իրանին հարված հասցներ, բայց որոշեց դա չանել: