fbpx
Աշխարհ

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո դրական է խոսել Վաշինգտոնի և Անկարայի միջև տնտեսական համագործակցության հեռանկարների մասին:

«Քննարկել ենք ԱՄՆ-ի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունները, կա հրաշալի հեռանկար շոշափելի զարգացման համար», – Թվիթերում գրել է Սպիտակ տան ղեկավարը, ով այդ հեռախոսազրույցից մեկ օր առաջ սպառնում էր «տնտեսապես կործանել Թուրքիան սիրիացի քրդերի դեմ հարձակման դեպքում»:

Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է իր պայքարը ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերի դեմ, քանի որ թուրքական իշխանությունները տարբերություն չեն տեսնում Սիրիայի հյուսիսի քրդական խմբավորումների և ջիհադիստների միջև:

Հունվարի սկզբին Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու նախապայման է համարել քրդերի անվտանգության երաշխիքը:

Հաղորդում է armtimes.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ