Թրամփը զգուշացում է արել Իրանին

Հրապարակող՝

Թրամփը մտադիր է զրկել Թուրքիային և Հնդկաստանին առևտրային արտոնություններից

Ամենադիտվածներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին զգույշ լինել ցածր հարստացված ուրանի սահմանաչափի բարձրացմանն առնչվող սպառնալիքների հետ։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

Պետության ղեկավարն ուշադրություն է դարձրել Գործողությունների համատեղ համապարփակ պլանով նախատեսված պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին Թեհրանի նոր նախազգուշացմանը։

«Ռոհանին ասում է, որ իրենք կհարստացնեն ուրանն այնքան, որքան իրենք են ցանկանում միջուկային գործարքի բացակայության պայմաններում։ Իրա՛ն, զգո՛ւյշ եղիր սպառնալիքների հետ։ Դրանք կարող են քեզ ի պատասխան խայթել այնպես, ինչպես նախկինում երբեք»,-գրել է Թրամփը։

Ամենաթարմ