Աշխարհ

Թուրքիայում մեկնարկել է սպանված լրագրողի գործով դատավարությունը

2018 թվականի Թուրքիայում գտնվող Սաուդյան Արաբիայի դեսպանությունում սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոգջիի գործով դատավարությունը մեկնարկել է։

Այն ընթանում է Թուրքիայում, հայտնում են BBC-ից։

Նշվում է, որ գործում ներգրաված են 20 սաուդցի մեղադրյալներ, որոնց թվում են նաև թագաժառանգի 2 նախկին օգնականները։

Ըստ աղբյուրի՝ դատավարությանը, սակայն, մեղարդյալներից ոչ ոք ներկա չէ, քանի որ Թագավորությունը նրանցից ոչ մեկին չի արտահանձնել Թուրքիային։

Հիշեցնենք, որ Խաշոգջին ընդդիմադիր լրագրող էր ու հանդիսանում էր Սուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի սուր քննադատներից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ