Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տարածքում սահմանվել է շտապ բժշկական օգնության ծառայության հերթապահություն: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«ՀՀ Առողջապահության նախարարի՝ 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 3918-Ա հրամանի համաձայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տարածքում 2019 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի մարտի 8-ը՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի, տոնական և ոչ աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00-ը սահմանվել է շտապ բժշկական օգնության ծառայության հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիների, ինչպես նաև զբոսաշրջիկների, հանգստացողների բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ և պատշաճ կազմակերպելու նպատակով:
Սահմանված հերթապահությունն իրականացվում է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից»,-նշել է նա:
https://www.facebook.com/PetrosyanRomanos/photos/a.378793182631504/755386518305500/?type=3&theater